Esquire ամսագիրը հրապարակել է մեծ հարցազրույց Ջորջ Քլունիի հետ և հանրայնացրել հայտնի դերասանի մի շարք արտահայտություններ: Քլունին պատմել է Ռասել Քրոուի հետ վեճի մասին, իր հիացմուննը արտահայտել Բրեդ Փիթի հանդեպ ու բացատրել, թե ինչու չի օգտվում Twitter ծառայությունից:
Քլունին միշտ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է, սակայն նրան միշտ հաջողվում է արգելել օտարների մուտքը իր անձնական կյանք՝ գրում է filmpro.ru-ն:
Շատ հայտնի անձինք օգտահաշիվներ ունեն սոցցանցերում, որոնք այն օգտագործում են շփվելու ու սեփական եսը հայտնի դարձնելու համար: Բայց ոչ՝ Ջորջ Քլունին, նա չունի օգտահաշիվ Twitter-ում: «Չեմ հասկանում՝ ինչու է հայտնի մարդկանց հարկավոր Twitter-ը, ինչո՞ւ այնտեղ լինել: Առաջին հերթին՝ ոչ մի ավելի վատ բան չկա, քան հասանելի լինելը, այդպես չէ՞: Դուք առանց այն էլ պատրաստվում եք լինել հանրահայտ անձ, իսկ հիմա էլ՝ Twitter-ը»,- անկեղծացել է դերասանը:
Նա նախընտրում է էլեկտրոնային փոստով շփումները կամ իսկական նամակները, իսկ ամենից շատ սիրում է անհասանելիությունը. նրան դուր է գալիս, որ Բիլ Մյուրեյի կամ Բրեդ Փիթի հետ հեշտ չէ կապ հաստատելը: Թեև նրանք վերջերս են հանդիպել ոչ ֆորմալ միջավայրում:
Հաջորդ տարի մենք դերասանին կտեսնենք «Գանձերի որսորդները» պատմական դրամայում:









































