Նոյեմբերի 27-ից Հանրապետության հրապարակում սկսվել են Երևանի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները:
«Սահակյանշին» ՓԲԸ աշխատակից Նորայր Մուսայելյանի խոսքով՝ տոնածառը պատրաստվել է տասը տարի առաջ: Նախատեսել են տոնածառի կարկասը (հիմնակմախք) ավարտել շաբաթ օրը, իսկ դրանից հետո դեռ կատարվելու են եղևնու տեղադրման և զարդարման աշխատանքները: Ըստ ամենայնի՝ հանրապետության գլխավոր տոնածառը ամբողջությամբ պատրաստ կլինի դեկտեմբերի 15-ին:
Ի դեպ, Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի կարկասը արդեն տասը տարվա է, բարձրությունը՝ 30 մետր, այն ունի 21 ճյուղ. արտադրվել է «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից:
Տեղադրողների խոսքով՝ ամեն տարի ներկում են կարկասը, այն դեռ չի մաշվել:
Նորայր Մուսայելյանը անկեղծորեն խոստովանեց, որ հանրությունը չի հետաքրքրվում տոնածառով, առանձնապես ոգևորված չէ. «Երևակայեք, առաջինը դուք եք հետաքրքրվել»,-ասաց նա:
Տոնածառի կարկասի տեղադրման վրա այս պահին աշխատում է 7 մարդ:









































