Վիլնյուսում տեղի է ունեցել Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը Վրաստանի և ԵՄ-ի միջև:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով վրացական հեռուստաալիքներին, վրացական կողմից փաստաթուղթը նախաստորագրել է արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին, որը վերջին երեք տարիներին եղել է երկրի պատվիրակության ղեկավարը ԵՄ հետ բանակցություններում:
Համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումից առաջ Զալկալիանին լրագրողներին հայտարարել է, որ այս փաստաթղթի նախաստորագրումը պատմական իրադարձություն է Վրաստանի համար:
Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի փոխանցմամբ՝ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման տոնական միջոցառումը լինելու է վաղը՝ նոյեմբերի 29-ին: Համաձայնագրի քաղաքական մասը կնախաստորագրեն Վրաստանի արտգործնախարարը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:











































