Իրանի նախագահ Հասան Ռուհանին դեկտեմբերի 17-ին կմեկնի Թուրքիա: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Հաղորդագրության համաձայն՝ Ռուհանին Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում բարձր մակարդակի հանդիպումներ վկունենա և կմասնակցի «Շաբ-ի Արուզ» փառատոնին:
Ակնկալվում է նաև Թուրիքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Իրան: