Սերժ Սարգսյանին հարց չտվեցի, ինձ Սերժ Սարգսյանի հարցերի պատասխանները հետաքրքիր չէ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ հատուկ նիստին և նիստի ընթացքում հնչեցված ելույթներին ու հարցադրումներին:
Պատգամավորի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանն այնպիսի համակարգ է ստեղծել, որ բոլորին մոլորության մեջ գցի:
Էդմոն Մարուքյանը նաև այսօր այցելել է ոստիկանական բաժանմունք։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի օր շարունակ անհնազանդության ակցիա իրականացրած ակտիվիստներից երկուսը՝ Տիգրան Մազմանյանը և Էրիկ Խաչատրյանը ձերբակալված են։ Նրանք կասկածվում են Հանրային ռադիոյի շենքում կատարված գործողությունների համար։ Էրիկը կասկածվում է ռադիոյի շենքի դուռը կոտրելու համար, որը նա բաժանմունքում հերքել է։ Էրիկ Խաչատրյանի հարազատները խնդրել են պատգամավորական երաշխավորագիր տրամադրել, որպեսզի Էրիկին չկալանավորեն, որը, Մարուքյանի խոսքերով, իրենք կտրամադրեն։
Մանրամասները՝ տեսանյութում












































