Թունիսի մի շարք քաղաքներում գործադուլներն ավարտվել են ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով՝ հաղորդում է BBC-ն:
Գաֆսայում՝ հանքափորների քաղաքում, որը տեղակայված է երկրի հարավում, ցուցարարները փորձել են ներխուժել նահանգապետի գրասենյակ, այնուհետև հարձակվել են իշխող իսլամիստական կուսակցության շտաբ-գրասենյակի վրա:
Թունիսի հյուսիս-արևմուտքում՝ Սիլյանա քաղաքի կենտրոնում, ցուցարարները անիվներ են այրել և քարեր են նետել ոստիկանների վրա, որոնք ի պատասխան՝ արցունքաբեր գազ են կիրառել:
Ցուցարարները հայտարարում են, որ իսլամիստների կառավարությանը չի հաջողվել կենդանացնել էկոնոմիկան, և այն անտեսում է բնակիչների պահանջները: Գործադուլները նվիրված են եղել հակակառավարական ցույցերի տարելիցին, որոնք ևս ավարտվել են անկարգություններով, ինչի հետևանքով վիրավորվել է ավելի քան 300 մարդ:








































