Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում հրավիրվել է հատուկ նիստ՝ քննարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում:
«Մենք հակառակորդներ ենք, բայց ոչ՝ թշնամիներ, և շահագրգռված չենք խորհրդարանական մեծամասնության ծրագրերի տապալումով և անհաջողությամբ»,- իր ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ պարծենում է երիտասարդության համախմբմամբ. «Մեր ժողովուրդը մի բանի որ հավատում է, կարող է ֆանտաստիկ բաներ իրականացնել: Դա անսպասելի էր և՛ ձեզ համար, և՛ մեզ համար, և՛ շատ շատերի համար: Սա արժեք է, և դրա համար է, որ մենք խոսում ենք լեգիտիմ իշխանության մասին, իսկ այս խորհրդարանական մեծամասնությունը ձևավորվել է ընտրակաշառքով»:
Նա կոչ արեց չկոտրել այդ երիտասարդների ըմբոստ ոգին, որովհետև դա կարող է միավորվել և երկրի համար ֆանտաստիկ խնդիրներ լուծել:
Մանրամասները՝ տեսանյութում: