Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, բերման ենթարկվածների թվում է: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
Այսօր առավոտից, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 29 քաղաքացիներ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Ըստ նույն աղբյուրի՝ բերման ենթարկվածները մեղադրվում են վարչական իրավախախտումների մեջ:







































