Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կասկածներ ունի, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները գիշերն են եկել Ազգային ժողով։
«Թե գիշերն են եկել, թե ոնց են եկել, բայց բոլորն Ազգային ժողովում են», – լրագրողներին ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ կմասնակցեն վարչապետի քվեարկությանը ու անպայման դեմ կքվեարկեն։
«Չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն այստեղ ընտրվի, ինչպես Հյուսիսային Կորեայում», – նշեց նա։
Լուսանկարը՝ panorama.am-ի











































