Կիևում զանգվածային բողոքի ակցիաները, որի մասնակիցները նախագահին կոչ են անում ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, շարունակվում են, սակայն Վիկտոր Յանուկովիչը կարծես գտնվում է ռուսական ճամբարում՝ գրում է Time-ը:
Համաձայնագրի առնվազն 100 հազար կողմնակիցներ կիրակի հեղեղել էին Կիևի հրապարակները, ինչը ստեղծում է ասոցիացիա «նարնջագույն» հեղափոխության հետ:
Հեռուստատեսային հարցազրույցում չորեքշաբթի Յանուկովիչը բացատրել է եվրաինտեգրման դադարեցման պատճառները՝ հղում անելով երկրի տնտեսության անպատրաստ լինելուն և Մոսկվայի կողքին չկանգնելու դեպքում Ռուսաստանի «խորին վրդովմունքին»:
Պաշտոնյաներն իրենց հերթին ակնարկել են Ռուսաստանի կողմից հանկարծակի շրջադարձերով նրան վախեցնելու մասին, ընդ որում՝ Յանուկովիչը համաձայնագիրը չստորագրելու իր սեփական պատճառներն ունի:
Ուկրաինական Forbes-ի նախկին գլխավոր խմբագիր Վլադիմիր Ֆեդորինի խոսքով՝ Պուտինի ներդրումն Ուկրաինայի որոշման մեջ կազմել է 5 տոկոս, մնացած 95 տոկոսի համար պատասխանատու է Յանուկովիչը:
Հիմնական գործոնը 2015-ի նախագահական ընտրություններն են, որոնք Յանուկովիչն անպայման կպարտվի, եթե ընտրությունները լինեն ազնիվ և վերահսկվեն եվրոպացի դիտորդների կողմից՝ ասվում է հոդվածում:
Չնայած համաձայնագրի չստորագրման Յանուկովիչի հստակ որոշմանը՝ ինտրիգը դեռևս պահպանվում է: Կիևի բողոքի ցույցերի մասշտաբից ոգեշնչված՝ ԵՄ-ն հետաձգել է որոշման ընդունման վերջնաժամկետը: Բացի այդ, կարող է հանվել Տիմոշենկոյին ազատ արձակելու պահանջը՝ եզրափակում է հոդվածագիրը:









































