ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը նախագահ Դոնալդ Թրամփին Սիրիայում թիրախներին հարվածելու 3 տարբերակ է ներկայացրել, գրում է The Wall Street Journal պարբերականը։
1․Հարված միայն այն օբյեկտներին, որոնք հետախուզության տվյալներով, քիմիական զենքի հետ կապ ունեն,
2․կոմբինացված հարված ոչ միայն քիմիական զենքի հետ կապ ունեցող օբյեկտներին, այլև գիտահետազոտական կենտրոններին, որոնք այդպիսի զենք են մշակում և ռազմական հրամանատարության շտաբներին,
3․հարված ոչ միայն նշված թիրախներին, այլև Սիրիայում ռուսական ՀՕՊ-ին, որպեսզի խաթարեն Ասադի ռեժիմի պաշտպանությունը՝ առանց սիրիական ռեժիմի «քաղաքական մեխանիզմներին դիպչելու»։
Պարբերականը գրում է, որ Թրամփը կողմ էր երրորդ տարբերակին և պնդել է, որպեսզի հարվածներ հասցվեն ոչ միայն ռուսական, այլև իրանական թիրախներին։ Սակայն Մեթիսը կողմ է եղել տվյալ փուլում երկրորդ տարբերակը կիրառելուն։