Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի թիմային առաջնությունը:
Հայաստանի հավաքականն այսօր հարաբերություններն է պարզում Եգիպտոսի ընտրանու հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, իր պարտիան հաղթանակով է ավարտել Տիգրան Պետրոսյանը` սպիտակ խաղաքարերով հաղթանակ տոնելով Իբրահիմ Լաբիբի նկատմամբ:
Ահա և իր մրցակցի նկատմամբ առավելության հասավ նաև Վլադիմիր Հակոբյանը, ով, խաղալով սպիտակներով, 57-րդ քայլում ստիպեց անձնատուր լինել Սամի Շոկերին: Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց Բասիմ Ամինի հետ պարտիան: Այս պահին ընթացքի մեջ է միայն Սերգեյ Մովսեսյան – Մոհամեդ Էզաթ մրցավեճը:









































