ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադը և նրա հովանավորները պատասխան են տալու քաղաքացիական բնակչության դեմ քիմիական զենքի կրկին անգամ կիրառման դեպքում։
Այս մասին Փենսը հայտարարել է Պերու կատարած այցի ժամանակ, – հաղորդում է CBC News-ը։
«Մեր դիմումը Ռուսաստանին. դուք պատմության սխալ կողմում եք»,– հայտարարել է Փենսը։
«Ժամանակն է, որ Ռուսաստանը հասկանա այն ուղերձը, որ նախագահ Թրամփն արեց երեկ երեկոյան։ Դուք հայտնի եք շնորհիվ այն արշավի, որին դուք աջակցում եք»,– ասել է Փենսը՝ ակնարկելով Ռուսաստանի աջակցությանը Սիրիային։
ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իրանը նույնպես ինչ որ չափով մեղավոր է Սիրիայում իրավիճակի համար։
«Ռուսաստանն ու Իրանը պատմության սխալ կողմում են հայտնվել»,– ավելացրել է փենսը։







































