Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի դանիական «Կոպենհագեն»-ի հետ առաջիկա հանդիպումից իր ակնկալիքների մասին:
« «Յուվենթուս»-ը «Կոպենհագեն»-ի հետ պետք է խաղա նույն նվիրվածությամբ, ինչպես մենք դա արեցինք «Ռեալ»-ի դեմ հանդիպումներում: Եթե ամեն ինչ այդպես տեղի ունենա, ապա հաղթողի վերաբերյալ հարցեր չեն առաջանա: Մենք մտադիր ենք լուծել մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերելու խնդիրը:
Գիտենք, որ «Կոպենհագեն»-ը հեշտ մրցակից չէ, սակայն «Յուվենթուս»-ը խաղալու է տանը, իսկ դա մեզ զրկում է սխալվելու հնարավորությունից»,- ասել է իտալացի դարպասապահը:










































