Մադրիդի «Ռեալ»-ն ու ֆրանսիական ՊՍԺ-ն 2014 թվականի հունվարի 2-ին Քաթարում ընկերական հանդիպում կանցկացնեն, հաղորդում է Marca-ն:
Հիշեցնենք, որ այդ խաղը համարվում է իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիի` Փարիզից Մադրիդ տեղափոխության գործարքի մի մաս:
Ընդգծենք, որ «Արքայական ակումբ»-ը 2013 թվականի իր վերջին հանդիպումն անցկացնելու է դեկտեմբերի 22-ին` մրցելով «Վալենսիա»-ի հետ, իսկ նոր տարվա առաջին պաշտոնական մրցավեճը` հունվարի 5-ին` «Սելտա»-ի դեմ:







































