Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Արցախի իշխանությունների դե ֆակտո ճանաչումը ստատուսի լուրջ փոփոխություն է նշանակում. Բաքուն խիստ ռեակցիաներ է տալիս

«Լավրովի հայտարարությունը պետք է քաղաքական ընդհանուր կոնտեքստում նայել․ Ռուսաստանի ինչին էր պետք նորից մանրամասն խոսել Կազանյան փաստաթղթի մասին՝ իմ կարծիքով, դա ստեղծված իրավիճակում կապված է Ռուսաստանի վարած քաղաքականության հետ։ Ռուսաստանը տեսնում ենք, որ փորձում է մաքսիմալ սերտ կապեր ստեղծել Թուրքիայի հետ՝ Իրան-Ռուսաստան-Թուրքիա ձևաչափով և բնական է, որ այդ ֆորմատում հարցեր ծագում են կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ և Ադրբեջանն անընդհատ փորձում է օգտագործել Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը, որպեսզի ղարաբաղյան հարցին միջազգային նոր հնչեղություն տա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Վերջինիս կարծիքով, եթե ստեղծվեն նախադրյալներ բանակցությունները վերսկսելու համար, ապա նշանակություն չունի, թե ինչ փաստաթղթի շուրջ են դրանք ընթանալու, քանի որ ըստ Սարգսյանի՝ այս տարիների ընթացքում ներկայացված փաստաթղթերի մեջ որևէ էական տարբերություն չկա, բացառությամբ մեկ կետի՝ մադրիդյան փաստաթղթում ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքը։

«Միջազգային իրավիճակն է փոխվում․ իզուր չէ, որ Բաքուն անընդհատ նորանոր մտահոգություններ է հայտնում, որովհետև այս տարվա ընթացքում մենք տեսանք ԼՂՀ իշխանությունների ակտիվությունը՝ ընդունելություն եղավ ԱՄՆ-ի Կոնգրեսում, ընդունելություն եղավ Ֆրանսիայի կոնգրեսմենների և Սենատի ներկայացուցիչների կողմից և այս ամբողջը շատ լուրջ է և դրա համար էլ Ադրբեջանը խիստ ռեակցիաներ է տալիս դրան՝ փորձելով ամեն կերպ հույսեր կապել Ռուսաստանի հետ՝ հասկանալով, որ այս դե ֆակտո ճանաչումը և դե ֆակտո տեղ տալը Արցախի իշխանություններին լուրջ փոփոխություններ է նշանակում, այսինքն ստատուսի խնդիրը շատ ավելի լուրջ է դառնում։ Եթե սկսվեն նոր բանակցություններ, ապա բնական է, որ Ադրբեջանից ավելի խիստ են պահանջելու հստակեցնել իր վերաբերմունքը ստատուսի խնդրին»,-ընդգծեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կազանյան փաստաթղթում պարունակվող շատ բաներ նախկինի պես պահանջված են։

Լավրովը մասնավորապես ասել է․ «Համոզված եմ, որ շատ բաներ, որոնք պարունակում էր կազանյան փաստաթուղթը, նախկինի պես պահանջված են։ Դա են հաստատում Երևանի ու Բաքվի արձագանքները՝ այդ ժամանակից ի վեր նախագահների, նախարարների ու համանախագահների մակարդակով տեղի ունեցած շփումների ժամանակ։

Այդ տարիներին մշակված աշխատանքից ոչինչ, կարծում եմ, չի կորել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում