Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստները մարզում են անցկացրել Մոսկվայի էլիտար հյուրանոցներից մեկի ընդարձակ դահլիճներից մեկում:
Այդ մասին տեղեկացնում է գերմանական ակումբի Twitter-ի պաշտոնական էջը:
Ավելի վաղ ակումբը չեղյալ էր հայտարարել է «Խիմկի Արենա»-ում նշանակված մարզումը, քանի որ ֆուտբոլիստների մարզահագուստները Գերմանիայից չէին բերվել սահմանված ժամկետներում:







































