Ամերիկացի գործարարները գտել են առողջ, խելացի ու գեղեցիկ երեխա մեծացնելու հարցում երիտասարդ զույգերին օգնելու եղանակը:
Նրանք գնում են գեղեցիկ ու կրթված դերասանուհիների ու մոդելների ձվաբջիջները և դրանք վաճառում հաճախորդներին: Գենետիկ նյութի արժեքը երբեմն գերազանցում է 20 հազար դոլարը, գրում է Today-ը:
Նման բարձր գինը ունի բավական պարզ բացատրություն: Ինչպես հայտնի է, տղամարդիկ ավելի հեշտ են կարողանում հանձնել իրենց գենետիկ նյութը, քան կանայք: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար դա անցավ պրոցեդուրա է, որը հնարավոր է իրականացնել կյանքում 6 անգամից ոչ ավելի: Ձվաբջջի ամեն հանձնումից հետո կինը պետք շաբաթներով հորմոններ խմի:
Բացի սիրունիկ արտաքինից՝ գործարարները ուսումնասիրում են աղջիկների դպրոցական ու ինստիտուտի ատեստատները, քանի որ հաճախորդների համար կարևոր է, որ նրանց ապագա երեխաները լինեն ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի:







































