Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Սիրիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ գործողությունը դրական քայլ է անվանել, սակայն հարցրել է, թե ինչու են մարդասիրության մասին միայն այժմ հիշում, երբ բանը հասնում է քիմիական հարձակմանը: Այդ մասին տեղեկացնում է CNN-ը:
«Յոթ տարի շարունակ Սիրիայում սպանում են մարդկանց: Դաժանությունը շարունակվում է: Դուք ձեր մարդասիրության մասին հիշեցիք, երբ ռեժիմը քիմիական զե՞նք օգտագործեց:
Որտե՞ղ էիք մինչ այսօր: Մեր սկզբունքները և օրենքը չեն ընդունում մարդկանց սպանությունը ոչ քիմիական, ոչ էլ սովորական զենքով»,- ասել է Յըլդըրըմը՝ հավելելով, որ խաղաղություն հաստատելու համար նոր քայլեր պետք է ձեռնարկել:









































