Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի եթերային ստուդիայից ուղերձ հղեց ՀՀ քաղաքացիներին:
Իր ուղերձում նա, մասնավորապես, ասաց. «Հեռուստաընկերությունները ՀՀ քաղաքացիներին պահում են ինֆորմացիոն բլոկադայի ներքո՝ ինչպես հարիր է տոտալիտար երկրների հեռուստաընկերություններին: Նրանք դարձել են Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության բաղադրիչ՝ ապահովելով Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության հավերժացումը և Հայաստանի ժողովրդի ինֆորմացիոն գերեվարումը»:
Ինչպես նշեց Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է վերստին զավթել Հայաստանի ժողովրդին պատկանող իշխանությունը: Նա բոլորին կոչ արեց այսօր, ժամը 18.30-ին, հավաքվել Ֆրանսիայի հրապարակում:
Մանրամասները՝ տեսանյութում:






































