ԵՄ-ն տեղյակ է եղել Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռային հարվածների մասին։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում:
Այդ միջոցների միակ նպատակը «Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի հետագա կիրառումը կանխարգելելն էր»,-ասված է հայտարարությունում:
ԵՄ-ն կոչ է անում բոլոր երկրներին, մասնավորապես՝ Ռուսաստանին և Իրանին օգտագործել իրենց ազդեցությունը՝ Սիրիայի վարչակազմի կողմից քիմիական զենքի հետագա օգտագործումը կանխելու համար, և աջակցություն է հայտնում քիմիական զենքի օգտագործման անպատժելիության դեմ միջազգային համագործակցությանը:










































