ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, ան¬սպառ եռանդ նրա գործունեության մեջ և ամենայն բարիք։
«Դուք մեծ ներդրում ունեք գիտության, մասնավորապես` միջուկային ֆիզիկայի, զարգացման ասպարեզում։ Ձեր արդյունավետ գիտական, կազմակերպչական և ման¬կա¬վարժական գործունեությունը բարձր է գնահատվել թե՛ մասնագետների, թե՛ պե¬տա¬կան ատյանների կողմից։ Բազմաթիվ պետական պարգևները, ինչպես նաև գի¬տա¬կան ամենատարբեր մրցանակները խոսուն վկայություններն են Ձեր վաստակի և ճանաչ¬ման»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։







































