Հաճախ սեփական ցրվածությունը մարդկանց հետ չար կատակ է խաղում ու Ճոպոնիայի մայրաքաղաքում այդ իրավիճակը բացառելու համար քաղաքում հիմա կանգնում են «խելացի» տաքսիներ, որոնք տեղեկացնում են ուղևորներին, եթե նրանք մեքենայի սրահում իրենց իրերից ինչ-որ բան են մոռացել, գրում է russian.rt.com-ը:
Kokusai Motorcars Co.-ը Ճապոնիայի առաջին տաքսին է, որն ունի տեսահսկման համակարգ: Չորս տեսախցիկները վերահսկում են մեքենայի սրահում կատարվող դեպքերը:
Եթե նստատեղին մնում է ինչ-որ մի իր, համակարգը ուժեղ ազդանշանի միջոցով ուղևորներին նախազգուշացնում է այդ մասին:










































