Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գործողությունը հանցագործություն է և ոչ մի արդյունքի չի հանգեցնի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«ԱՄՆ-ն և դաշնակիցները Սիրիայում հանցագործությունից ոչ մի օգուտ չեն ստանա։ Սիրիայի վրա հարձակումը հանցագործություն է։ ԱՄՆ նախագահը, Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը հանցագործներ են»,-ասել է Խամենեին։

Հիշեցնենք, որ այսօր գիշեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստաուղերձով հայտնել է Սիրիային հրթիռային հարված հասցնելու որոշման մասին։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի ռազմական օբյեկտներին։






































