Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով բացել է «Նապոլի»-ի դեմ հանդիպման հաշիվը, մեկնաբանել է իր թիմի հաղթանակը:
««Բորուսիա»-ի խաղի վրա մեծ ազդեցություն էին թողել վերջին խաղերում գրանցած արդյունքները, այդ թվում` «Բավարիա»-ից կրած պարտությունը: Փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու համար մենք պարտադիր պետք է հաղթեինք: Ինչն էլ մենք իրագործեցինք:
Ես չէի ասի, թե «Բորուսիա»-ն շատ ավելի հզոր է, քան «Նապոլի»-ն: Պարզապես մենք հաղթելու ավելի մեծ ցանկություն ունեինք: «Բորուսիա»-ն վստահ հաղթանակ տարավ»,- Sport1.de-ն մեջբերում է Ռոյսի խոսքերը:







































