Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայի քոլեջի ունկնդիրներին

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 13-ին ընդունեց եվրոպական քաղաքագետների և միջազգայնագետների վերապատրաստման հեղինակավոր կրթօջախներից մեկի՝ Եվրոպայի քոլեջի (Նատոլին) 19 երկիր ներկայացնող շուրջ վեց տասնյակ ուսանողներին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մանրամասնեց տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Անդրադարձ կատարելով ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը՝ այդ համատեքստում ներկայացնելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կողմից ընձեռվող հնարավորությունները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումները և կառավարման խորհրդարանական համակարգին անցումը։

ԱԳՆ ղեկավարը հանգամանալից պատմեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից իրականացվող ջանքերի մասին:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց Եվրոպայի քոլեջի դասախոսական անձնակազմի և ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներին և դրանց կարգավորման ուղիներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում