Ճապոնիայի ափային պահպանության մասնագետները, որոնք հետևել են Նիսինոսիմա չբնակեցված կղզու շրջանում ստորջրյա հրաբխի ժայթքմանը, հայտարարել են, որ անցած շաբաթվա ընթացքում նորաստեղծ ցամաքի մակերեսը մեծացել է 1.3 անգամ՝ հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Նրանք հաղորդել են, որ կղզու տրամագիծը մեկ շաբաթվա ընթացքում մեծացել է շուրջ 70 մ: Հետազոտող խմբի ներկայացուցիչ Կոձի Իտոն հայտարարել է, որ շրջանում հրաբխի ակտիվությունը շարունակվում է, հավանականությունը մեծ է, որ նոր ձևավորված ցամաքը կմնա Խաղաղ օվկիանոսի մակերևույթին՝ նոր կղզու ձևով:
Մասնագետներն ընդգծում են, որ հրաբուխը ժայթքում է չորս րոպեն մեկ հաճախականությամբ: Խառնարանի շրջանում ծուխը բարձրանում է շուրջ 600 մ:
Տոկիոյից 1000 կմ հարավ գտնվող ստորջրյա հրաբխի ժայթքումը առաջին անգամ գրանցվել է նոյեմբերի 20-ին:








































