Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանն ասել է, որ արտաքին գործերի նախարարությունը կաջակցի հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նրա ջանքերին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Վասիլեն վստահեցրել է, որ կանի առավելագույնը երկու երկրների համագործակցությունը ընդլայնելու համար:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի տարբեր հարցեր։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միաջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը` ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:







































