Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է «Այաքս»-ից կրած պարտությունը:
«Մենք մեծ ծավալի աշխատանք կատարեցինք: Չեմ կարող ասել, որ պարտվեցինք մոտիվացիայի պակասի կամ ուժեր խնայելու պատճառով: Ընդմիջման ժամանակ փորձում էինք խուճապի չմատնվել:
Ցավոք, երկրորդ խաղակեսում չկարողացանք բեկել հանդիպման ընթացքը: Արդարացումներ չենք փնտրում: Նման խաղը վայել չէ «Բարսելոնա»-ին»:







































