Քաբուլը լրջորեն մտածում է այն մասին, որ երկրում վերստին թույլատրվի ամուսնական անհավատարմության համար հրապարակավ քարկոծումը, հայտնում է AP-ն՝ հղում անելով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը և Աֆղանստանի արդարադատության նախարարությանը:
Աֆղանստանի արդարատության նախարարությունը ներկայումս քննարկում է երկրի Քրեական օրենսգիրքը վերանայելու նախագիծը, որը ենթադրում է ամուսնական անհավատարմության համար, ինչպես նաև չամուսնացած ու այլասերված անձանց քարկոծում:
Human Rights Watch-ը կոչ է արել Աֆղանստանի իշխանություններին՝ հանդես գալ «ռաջմ» անվանումով պատժի վերականգնման դեմ:
Ամուսնական անհավատարմության համար քարկոծումը կիրառվել է Աֆղանստանում թալիբների կառավարման տարիներին՝ 1990-ականների կեսերից մինչև 2001-ը:








































