Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Գույչժոու մարզում, տեղի է ունեցել 2000 տ բենզինի արտահոսք, ինչի հետևանքով դադարեցվել է գնացքների երթևեկությունը, սկսվել է բնակչության տարհանում՝ հաղորդում է Xinhua գործակալությունը:
Արտահոսքը հայտնաբերվել է տեղական ժամանակով ժամը 00:30-ին Շանհայ-Կունմին կառուցվող արագընթաց երկաթուղու տեղամասում: Իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ խողովակաշարը պատկանում է Չինաստանում խոշորագույն Sinopec ընկերությանը:
Սա վերջին մի քանի օրերի ընթացքում արդեն երկրորդ դեպքն է Չինաստանում. նոյեմբերի 22-ին Շանդուն մարզի Ցինդաո քաղաքում քիմիական գործարանում խողովակաշարի անսարքության հետևանքով տեղի ունեցած պայթյունը խլել է 3 մարդու կյանք:











































