Sunday, 21 06 2026
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը

Տարոն Մարգարյանը պարգևատրվել է Ռուսաստանի հայերի միության բարձրագույն շքանշանով

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ներկա է գտնվել Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում Ռուսաստանի հայերի միության և Մոսկվայի կառավարության համատեղ ուժերով կազմակերպված հայոց գրերի օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայի կառավարության անդամներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ տոնական երեկոյի շրջանակում հայ և ռուս երիտասարդները բեմում ներկայացրել են Հայոց գրերի ստեղծման պատմությունը, ցուցադրվել է նաև Մեսրոպ Մաշտոցի մասին պատմող տեսաֆիլմ: Ամբողջ երեկոն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ունկնդրելու հայկական երաժշտություն` Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի և այլոց ստեղծագործությունները:

Մոսկվայի կառավարության ներկայացուցիչը, փոխանցելով քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի շնորհավորական ուղերձը, նշել է, որ Հայոց գրերի օրը տոնելը ոչ միայն լրացնում և հարստացնում է Մոսկվայի գրական և մշակութային առօրյան, այլև կդառնա հայ-ռուսական հարաբերությունների տարեգրության ևս մեկ հիշարժան էջ: Ի դեպ, Մոսկվայի կառավարության կողմից ընդունված որոշմամբ այս տարվանից հայոց գրերի օրը Մոսկվայում կնշվի որպես համաքաղաքային տոն:

Միջոցառման շրջանակում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է Միության բարձրագույն պարգևով` շքանշանով, հատկանշելով, որ ինչպես Երևանի քաղաքապետի պաշտոնում, այնպես էլ դրանից առաջ, Տարոն Մարգարյանը մշտապես գործուն աջակցություն է ցուցաբերել Միության բազմաթիվ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում:

Արա Աբրահամյանը նաև հատուկ նշել է, որ միության 14−ամյա գործունեության ընթացքում շատ քչերին է հաջողվել արժանանալ բարձրագույն այդ պարգևին:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այսուհետ ևս շարունակելու է աջակցել Միության բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական սփյուռքի խնդիրների կարգավորմանը: Բացի այդ, քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել Արա Աբրահամյանին Մոսկավայում Երևանի օրերի շրջանակում Հայոց գրերի օրվան նվիրված միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար:

«Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Մոսկվայի քաղաքապետին և կառավարությանը՝ հայոց գրերի օրվան նվիրված միջոցառման կազմակերպմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մեր բարեկամ պետությունն իսկապես հատուկ վերաբերմունք ունի մեր պետության նկատմամբ և գնահատում է այն, ինչը մեզ համար հատկապես թանկ է ու արժեքավոր», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում