Victoria’s Secret-ի հրեշտակ Քենդիս Սվեյնփոլը հղիության 6-րդ ամսում է, սակայն չի մոռանում Instagram-ի էջի և հետևորդների մասին։ Նա լուսանկար է հրապարակել, որտեղ նոր կարգավիճակում է։
Լուսանկարում Քենդիսն ամբողջովին մերկ է և ձեռքով ծածկել է կուրծքը։

«Մարմինը ծաղկում է հոգեկան և ֆիզիկական փոփոխությունների ազդեցությամբ։ Մի՞թե կանայք հիասքանչ չեն»,-մակագրել է լուսանկարը Քենդիսը։

Շուրջ մեկ միլիոն հետևորդներ գնահատել են նրա լուսանկարը՝ մեկնաբանություններում նշելով, որ Քենդիսը հիանալի տեսք ունի։

2018-ի հունվարին Քենդիսն Instagram-ի ամենաթանկարժեք բիկինի մոդել է ճանաչվել։











































