Դամասկոսի արևմուտքում՝ Էս-Սումարիա ավտոբուսի կայարանի շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 15, վիրավորվել գրեթե 40 մարդ՝ հայտնել է «Գոլոս Ռոսիի»-ի թղթակիցը:
Տուժածներից մոտ 30-ի վիճակը ծանր է՝ անդամահատումներ, որովայնի հատված թափանցած վերքեր, գլխի, ողնաշարի վնասվածքներ:
Ըստ տեղեկության՝ պայթել է ինքնաշեն պայթուցիկ, որը տեղադրված է եղել մահապարտ ահաբեկչի տաքսու մեջ:
Էս-Սումարիա կայարանը կենտրոնական տրանսպորտային հանգույցներից է. այն քաղաքային երթուղիների վերջին կանգառն է, անցումային կայարան՝ միջազգային ավտոբուսների համար:










































