Friday, 12 06 2026
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով

Անհաջողակների ակումբը

Երեկ պարզ է դարձել, որ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի սպասվելիք հռչակագրից հանվել է այն դրույթը, որտեղ խոսք է գնում գործընկերության ծրագրի երկրների բարեփոխումներին հավատարիմ լինելու և շարունակելու հեռանկարում ԵՄ անդամ դառնալու հնարավորության մասին: Սա ակնհայտորեն նշանակում է հռչակագրի ռանգի նվազեցում, այսինքն` գագաթնաժողովի ռանգի նվազեցում:

Դժվար է ասել, թե ինչու է Բրյուսելը գնացել այս քայլին` Արևելյան գործընկերության որոշ երկրների հանդեպ դժգոհությունից և բարկացածությունի՞ց ելնելով, թե՞ պարզապես ընդունում է սեփական մարտավարական հավակնությունների չափազանցվածությունը, սեփական ուժերի գերագնահատումը և փորձում է արդեն հրամցնել առավել իրատեսական հռչակագիր: Երևի թե և՛ մեկը, և՛ մյուսը:

Համենայնդեպս, մի կողմից առկա է այն իրողությունը, որ Արևելյան գործընկերության երկրները ցուցաբերեցին կատարյալ թուլակամություն, և բնական է, որ այս դեպքում ուղղակի միամտություն կլինի խոսել նրանց Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի մասին, իսկ մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Եվրամիությունն էլ դեռևս պատրաստ չէ այդ երկրներին բավարար աջակցություն ցուցաբերել տնտեսա-քաղաքական, իսկ որոշների՝ մասնավորապես Հայաստանի դեպքում էլ անվտանգության ռիսկերը որոշակիորեն փոխհատուցելու հարցում:

Այսինքն` Վիլնյուսի գագաթնաժողովը այսպիսով, ըստ էության, վերածվում է անհաջողակների ակումբի, եթե, իհարկե, ինչ-որ անակնկալներ չլինեն: Թեև անակնկալներ կարելի է սպասել միայն Ուկրաինայից, որի ժողովուրդը կարող է իշխանություններին որևէ բան պարտադրել: Սակայն, ընդհանուր առմամբ, Վիլնյուսի համար հավանականությունը քիչ է:

Վիլնյուսի գագաթնաժողովը առավելապես անհաջողակների հավաքի է վերածվում, և մնացյալ ամեն ինչ, որ կատարվելու է այնտեղ, ըստ էության լինելու է պարզապես դեմք փրկելու տարբերակ: Ամեն մեկը կփորձի առավելագույնս իր դեմքը փրկել: Թե ում մոտ դա լավ կստացվի` դժվար է ասել: Եվ գուցե կարևոր էլ չէ, որովհետև փրկված դեմքերը ոչնչով չեն կարող փոխհատուցել կոտրտված մարմինները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում