Իտալիայի Սենատն այսօր կքննարկի իր կազմից երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի բացառման հարցը: Նման միջոցառման հիմքն այն է, որ քաղաքական գործիչը դատապարտվել է ֆինանսական խարդախությունների համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հարցը լուրջ ցնցումներ է առաջացրել Իտալիայի քաղաքական դաշտում: 2012-ին օրենք էր ընդունվել, որով արգելվում է 2 տարի կամ ավելի ժամկետով դատապարտված անձանց մասնակցել ցանկացած ընտրությունների: Բեռլուսկոնիի կողմնակիցները կարծում են, որ այդ օրենքի գործողությունը չպետք է տարածել մի մարդու վրա, ով վերջին խորհրդարանական ընտրություններին հավաքել է ընտրողների մոտ 30 տոկոսի ձայնը:
Նա սենատոր էր ընտրվել մինչ Վճռաբեկ դատարանի կողմից իր դեմ կայացված դատավճռի օրինականության հաստատումը:
Ավելի ուշ պատժաչափը 4 տարուց կրճատվել է մեկ տարվա: Բեռլուսկոնին մտադիր է հասնել գործի վերանայման, որը վերաբերում է բարձրացված գներով ամերիկյան ֆիլմերի ցուցադրության իրավունքի ձեռք բերմանը:









































