Հանցագործներն օգտագործել էին Վինի Թուխի, Դոնալդ Դաքի, Պլուտոյի և մյուս կերպարների ավելի քան 500 ֆիգուր՝ որպես 2 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութերի թաքստոց։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։
ԱՄՆ–ում, Ատլանտայի թմրանյութերի հսկողության դեպարտամենտի մասնաճյուղը հայտնաբերել է Դիսնեյի կերպարների խմբաքանակը, որոնց մեջ 2 միլիոն դոլար արժողությամբ մեթամֆետամին է հայտնաբերվել։
Նշվում է, որ թմրանյութերը եկել են Մեքսիկայից և նախատեսված են եղել Ատլանտայում վաճառքի համար։








































