Այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ մարտի 26-ին, երբ «Ծառուկյան» խմբակցությունը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ դեղատոմսերով դեղերի բաց թողնման վերաբերյալ, առողջապահության նախարարը ներկա չէր:
«Պարոն Ալթունյան, այդ ժամանակ դուք հիվանդ չեք եղել, արտառոց դեպք այդ ընթացքում չէր գրանցվել, ինչո՞ւ լսումներին չեք մասնակցել, և ինչո՞ւ նաև այսօր կարևոր օրենսդրական նախաձեռնության ժամանակ պետական մարմնի լիազոր ներկայացուցիչը ներկա չի եղել»,- Լևոն Ալթունյանին հարցրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:












































