Wednesday, 17 06 2026
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ

Օ, ժամանակներ, օ, բարքեր. մամուլ

 

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այօրվա խմբագրականում գրում է.

20-րդ դարավերջին կանխատեսումներ էին անում, թե 21-րդ դարը ոչ միայն տեխնոլոգիական թռիչքի դար է լինելու, այլև մարդկային որակների արժեզրկման, ազգային ինքնության կորսման, ընդհանրապես՝ մարդ տեսակի դեգրադացիայի:

21-րդ դարում պատերազմները ոչ թե զորքով ու զենքով են լինելու, այլ մտքով, տեխնոլոգիական շպիոնաժով, համակարգչահենությամբ, տնտեսության մեջ հուժկու ճակատամարտերով, բայց մարդիկ դառնալու են անհաղորդ ու պասիվ: Իսկ ցանկացած կանխատեսում գեղեցիկ է իր արկածախնդրությամբ և գեղարվեստական արժեքով: Երբ արդեն մտել ենք 21-րդ դարի երկրորդ տասնամյակ, կարող ենք արձանագրել, որ այս դարը գրեթե ոչնչով չի տարբերվում իր արյունահեղությամբ, կրքերի ու զգացմունքների, ազգամիջյան կոնֆլիկտների ու միջանձնային բախումների առատությամբ: Երեկ արտերկրյա լուրերի տեսաշարին հետևելիս արձանագրեցի, որ աշխարհի ամենատարբեր անկյուններում բողոքող, ցույցեր անող մարդիկ են, ամենուրեք իշխանափոխության շունչն է թևածում:

Կադրերի մեծ մասում գլխավոր գործող անձը ոստիկանությունն է, որը փողոց ելած մարդկանց ճնշելու և հալածելու նորանոր մեթոդներ է մշակում ու կիրառում: Այո, 21-րդ դարում մարդն ավելի համարձակ է և իր իրավունքների պաշտպանությունն ավելի է կարևորում: Դա կլինի Ուկրաինայում «մայդան» դուրս եկած ցուցարար, թե Հայաստանում դիմշաշկա պայթեցնող Շանթ Հարությունյան, Եգիպտոսում կամ Լիբիայում չհանդարտվող հանրություն, թե Եվրոպայում հոմոսեքսուալիստների իրավունքները պաշտպանող ցուցարար: Մարդիկ դժգոհ են աշխարհի բոլոր անկյուններում և այլևս այդ դժգոհությունը չեն թաքցնում: Ավելին՝ այդ պայքարը հաճախ արդյունք է տալիս, ինչը և ավելի է ոգևորում պայքարողներին, ինչպես նաև բարդացնում այդ պայքարը ճնշել ցանկացողների գործը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այօրվա խմբագրականում գրում է.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում