Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում Ասոցացման համաձայնագիր ստորագրելու ԵՄ-ի առաջարկն Ուկրաինային մնում է ուժի մեջ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյին ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին:
Նրանց խոսքերով՝ Ուկրաինային «ոչ ոք չի ստիպում հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից կամ չեղյալ համարել Ռուսաստանի հետ ազատ առևտրի մասին նրա համաձայնագրերը»:
Նրանք նշել են, որ «Արևելյան գործընկերության» ծրագրի իրականացմանը մասնակցում են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոդովան:
Նրանք պնդում են, որ Վիլնյուսում գագաթնաժողովի ժամանակ համաձայնագրեր կնախաստորագրվեն Վրաստանի և Մոլդովայի հետ:
Եվրամիությունում հույս ունեն, որ Ուկրաինայի իշխանությունները կկնքեն համաձայնությունը, «որի պատմական նշանակությունը վերջին օրերին ցույց են տվել երկրի քաղաքացիները»:












































