Հանրահայտ դերասանուհի Շերոն Սթունը 60 տարեկանում էլ կարող է պարծենալ հրաշալի կազմվածքով. նա սլացիկ է, ձիգ և շատ բաներով առավել է իր երիտասարդ գործընկերներից:

Երեկ իր Instagram-ում աստղը լուսանկար է հրապարակել, որտեղ լոզագեստով նստած է լոտոսի դիրքով և գիրք է կարդում:

«Շատ գեղեցիկ մարմին է», «գեղեցկուհի»,- սա հաճոյախոսությունների մի մասն է միայն, որ շռայլում էին աստղին նրա բաժանորդները: Եվ նրանց հետ, վստահ ենք, որ կհամաձայներ աստղի սիրեցյալը՝ 41-ամյա իտալացի Անջելո Բոֆան, ում հետ դերասանուհին հանդիպում է տարվա սկզբից (և նույնիսկ լուրեր են պտտվում, որ նրանք պատրաստվում են ամուսնանալ):

Ի դեպ, լուսանկարում Սթոունը առանց մի գրամ շպարի է: Նա հաճախ է իր Instagram-ում չշպարված նկարներ հրապարակում, ինչը նրա կարգի աստղի համար բավական համարձակ քայլ է:










































