Սեուլում հատուկ միջոցառման ժամանակ ցուցադրվել է սեդանի նոր Genesis սերունդը: Hyundai-ում վստահ են, որ նորույթին մեծ ապագա է սպասում, հայտնում է auto.vesti.ru-ն:
Էսթետիկ տեսանկյունից սեդանն ունի նոր միտումներ ֆիրմային դիզայնում, որոնք արդեն անվանվել են Fluidic Sculpture 2.0: Այն ունի ավելի փոքր քաշ, ունի այլ ուժային ագրեգատներ, ավելի տարողունակ սրահ: Պաշտոնական տվյալներով՝ երկրորդ սերնդի Hyundai Genesis-ի երկարությունը հասնում է մոտ 5 մետրի՝ անիվների 3 010 մմ բազայի դեպքում, ինչը 75 մմ-ով ավել է, քան նախկինում էր, բայց արտադրողին հնարավորություն է տալիս խոսելու ամենաընդարձակ սրահի մասին:
Hyundai Genesis-ի համար կառաջարկվի 4 բենզինային շարժիչ: Դրանցից ամենաթույլը զարգացնում է 257 ձիաուժ՝ 3 լ ծավալի դեպքում: Հզորությամբ երկրորդը՝ 3,3 լիտրանոց V6-ը, ապահովում է 282 ձիաուժ, իսկ 6-մխոցանի շարժիչների շարքում ամենաուժեղը 315-ուժային ագրեգատն է՝ 3,8 լ ծավալով: Ամենաարագ Hyundai Genesis-ը 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 5,4 վայրկյանում, իսկ ամենադանդաղը՝ 8,6 վայրկյանում:
Hyundai Genesis-ն առաջին անգամ ունի Intelligent Drive Mode համակարգ, որը վարորդին հնարավորություն է տալիս ընտրելու շարժման 4 ռեժիմներից մեկը՝ Eco, Normal, Sport և Snow:
Genesis-ը կվաճառվի ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից Ավստրալիա:
Առայժմ Hyundai Genesis-ը հնարավոր է ձեռք բերել միայն հայրենիքում՝ Հարավային Կորեայում: Ընկերությունը հայտնել է, որ նախնական պատվերների ընդունման միայն առաջին օրը հավաքվել է ավելի քան 3 500 հայտ:







































