Իսպանիայի ABC խոշոր հրատարակության ղեկավարը՝ ճիչեր արձակելով, ընկել Է իր բազկաթոռից հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ: Տեսագրությունը հրապարակել Է Daily Mail հրատարակությունը:
https://www.youtube.com/watch?v=7EDnZgCGycQ
Անհարմար իրավիճակ Է ստեղծվել A24 ալիքի ուղիղ եթերում: ABC թերթի տնօրեն Բիեյտո Ռուբիդո Ռամոնդեն տեղից բարձրացել Է, որպեսզի ողջունի հարցազրույցը վարողին և սեղմի նրա ձեռքը, սակայն դրանից հետո նրան չի հաջողվել զբաղեցնել իր տեղը: Անվավոր աթոռը բառացիորեն գլորվել Է նրա տակից:









































