Բրիտանիայի ոստիկանությունը փնտրում է այն 5 գայլերից մեկին, որոնք փախել են գազանանոցից, հայտնում է Associated Press-ը:
Կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտնել է, որ երկու գայլերին ստիպված են եղել կրակելով սպանել՝ ագրեսիվ պահվածքի պատճառով:
Գայլերից մեկը կաթվածահար է արվել տրանկվիլիզատորների օգնությամբ, ևս մեկն ինքնուրույն հետ է վերադարձել:
Հինգերորդ կենդանուն չի հաջողվում գտնել: Որոնումներին մասնակցում է ոստիկանությունը:
Գազանանոցի աշխատակիցներն ասել են, որ գաղափար չունեն, թե ինչպես են կենդանիները կարողացել փախչել, քանի որ բոլոր ցանկապատերն ամեն օր ստուգվում են:








































