Ամերիկացի մարմնամարզուհի Մարլեն Էսպարզան լքել է իր հարսանցուին՝ Մեծ Բրիտանիայից Օլիմպիադայի չեմպիոն Նիկոլա Ադամսին հանուն տղամարդու, հաղորդում է The Sun-ը։

Աղջիկները նշանադրվել էին 2016-ի դեկտեմբերին։ Սակայն մի քանի ամիս անց հայտնի է դարձել, որ հարսանիքը տեղի չի ունենա։ Պատճառն այն է, որ Էսպարզան սիրահարվել էր իր մարզչին՝ Ֆրենկին։ Instagram-ի իր էջում աղջիկը նրան սիրո խոստովանություն է անում։
Մարլենը և նրա նոր ընտրյալը ծրագրում են ամուսնանալ այս ամառ։











































