Wednesday, 24 06 2026
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել

Ալիևի «յոթամսական հաղթանակը»

Այսօր Ադրբեջանում նախագահական ընտրություններ են: Գործող նախագահ Իլհամ Ալիևի վերընտրությունը կասկածից դուրս է: Նախօրեին հրապարակվել են տեղական մի կազմակերպության՝ «Rey» հետազոտական կենտրոնի իրականացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Ըստ այդմ՝ հարցվածների 83,5 տոկոսը մտադիր է ձայնը տալ գործող նախագահ Իլհամ Ալիևին: Իլհամ Ալիևից բացի առաջադրվել է ևս 7 թեկնածու: Սակայն ընտրություններն այլընտրանքային կարելի է համարել պայմանականորեն կամ միայն ձևական, ֆորմալ առումով. ադրբեջանական ընդդիմությունը բոյոկտել է ընտրությունները: Առաջադրված թեկնածուներն իշխանամետ են համարվում․ նրանք մրցում են ավելի շատ այն հարցում, թե ով ավելի շատ կարող է քծնել գործող նախագահին կամ մրոտել ընդդիմությանը:

Առհասարակ` այսօրվա Ադրբեջանում ընդդիմադիր գործունեությունը մարգինալացված է. Ալիևի իրական մրցակիցներից շատերը բանտում կամ արտերկրում են, «Մուսավաթ» կուսակցությունից բացի` մնացած ազդեցիկ ընդդիմադիր կուսակցությունները զրկված են անգամ գրասենյակ ունենալու հնարավորությունից: Նախագահական այս ընտրությունների ինտրիգն ավելի շատ կապված է ոչ թե դրանց արդյունքների, այլ այն հանգամանքի հետ, թե ինչու են դրանք արտահերթ, մանավանդ, որ դրա պաշտոնական հիմնավորումները, մեղմ ասած, հսմոզիչ չեն, եթե չասեք` հակասական են:

Ի դեպ, Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում քչերն են այն կարծիքին, թե արտահերթ ընտրությունները կապված են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի հետ: Ոմանք մտածում են, որ Ալիևը ցանկացել է ընտրությունները թողնել ռուսական ընտրությունների աղմուկի տակ` միջազգային հանրության համար, այսպես ասած, համոզիչ դարձնելով իր հերթական շռնդալից հաղթանակը, այս անգամ` յոթնամյա ժամկետով:

Մյուսները կարծում են, որ ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխվեցին, որպեսզի դրանց անցկացումը չհամընկնի պետական պարտքի մարման ծանր ժամանակահատվածի հետ, երբ անխուսափելի են դառնալու սոցիալական լարվածությունը, անբարենպաստ է դառնալու տնտեսական կոնյուկտուրան` մանաթի կանխատեսվող 70%-ոց արժեզրկման ֆոնին: Մեկ այլ վարկածի համաձայն` նախագահական այս ընտրություններն ընդամենն ազդակ են, որպեսզի Իլհամ Ալիևը երկրում տա համակարգային հերթական խոշորամասշտաբ «ֆիլտրումների» իրականացման ազդակը:

Այլ խոսքով` Ալիևն ընտրությունները վեց ամսով առաջ բերելով կանխել է պալատական հեղաշրջման հնարավորությունը` սահմանափակվելով իր շրջապատի որոշ գործիչների մանևրի հնարավորությունը: Մյուս կողմից` իշխանության ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ Ադրբեջանում և Հայաստանում ընտրական ցիկլերի համաժամանակյա ավարտից հետո նոր ընթացք է տրվելու ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին: Դրա ազդակն, անկեղծ ասած, առայժմ չկա. փոխարենը վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում աճել է լարվածությունը, պարբերաբար խախտվում է հրադադարը, երկուստեք հայտնվում է զոհերի մասին, ինչն ավելի շատ նոր պատերազմի տագնապ, քան` կարգավորման ռեստարտի հույսեր է ծնում:

Ինչևէ, Ալիևի հաղթանակն այսօր կասկած չի հարուցում և գրեթե վստահաբար Ադրբեջանի ընտրություններին չեն հաջորդելու ֆորս- մաժորային կամ անկանխատեսելի իրավիճակներ` թեև Բաքվում էլ հեղափոխական կարգախոսների պակաս չկա: Մի բան ակնհայտ է, որ Իլհամ Ալիևի նոր իշխանությունը կայանում է ավտորիտար թրենդի տրամաբանության շրջանակներում, ինչը միայն խորացնելու է ներիշխանական հակասությունները` մեծացնելով պալատական ինտրիգների հավանականությունը: Ամեն դեպքում` Ալիևի հաղթանակը սոցցանցերում հեգնանքով ստացել է «յոթամսական» որակումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում