Ամալ Քլունին դարձել է Vogue ամսագրի մայիսյան համարի հերոսուհին և ծավալուն հարցազրույց է տվել իր անձնական կյանքի մասին։
![]()
Ջորջ Քլունիի կինը պատմել է, որ իրենց երեխաները արդեն սկսում են խոսել։ Նրանք «մամա» և «պապա» են ասում։ Ջորջը հոգ է տարել այն մասին, որ «մաման» նրանց առաջին բառը լինի։

Լրագրողի հետ զրույցում Ամալը նաև պատմել է դժվարությունների մասին, որոնց հետո ինքը բախվել է փոքրիկների ծննդից հետո և այն մասին, թե հիմա ինչպես է կազմակերպում իր օրը։ Առավոտյան 6-8-ը մենք երեխաների հետ անկողնում ենք լինում։ Այդ ընթացքում ես հեռախոսին չեմ մոտենում։ Երբ կրծքով կերակրում էի, ավելի դժվար էր. չէ որ երեխաները երկուսն են։ Ես տարատեսակ բարձեր և էլեկտրոնային սարքեր էի օգտագործում։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա ամռանը ծնվեցին զույգի երկվորյակները՝ Էլլան և Ալեքսանդրը։









































