Saturday, 20 06 2026
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիր

Երևան-Մոսկվա համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը, ողջունելով Երևանի քաղաքապետին և պատվիրակության անդամներին, հյուրերին ուղեկցել է շրջելու համալիրի տարածքով: Համալիրի բացումն ու Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին: Մայր տաճարը, որն ի դեպ կառուցվել է Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով, Հայաստանի սահմաններից դուրս կառուցված ամենամեծ եկեղեցին է: Հայկական ճարտարապետության ոճով Մոսկվայի կենտրոնում կառուցված եկեղեցական համալիրն ընդգրկում է 1.3 հեկտար տարածք: Վանական համալիրի տարածքում են գտնվում նաև Սուրբ Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային կենտրոնը, թանգարանը, հանդիսությունների և այլ սրահներ ու մասնաշենքեր: Երևանի պատվիարկության անդամները ծանոթացել են նաև «Հայերը Մոսկվայում. Պատմական ուղի» խորագրով ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին:

Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը, ներկայացնելով առաջնորդարանի կողմից տարվող աշխատանքներն ու ծրագրերը, նշել է, որ համալիրն այսօր կարևոր դեր է ստանձնել ինչպես Մոսկվայի հայ համայնքի, այնպես էլ ռուսաստանաբնակ հայության հոգևոր կյանքի և ազգային-մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում՝ դառնալով Ռուսաստանի հայերի հոգևոր կենտրոն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գնահատելով առաջնորդարանի կողմից կատարվող աշխատանքները, իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը տարբեր ծրագրերի շրջանակում մշտապես համագործակցում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ այլ քաղաքների հայ համայնքների հետ, և պատրաստակամություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել առաջնորդարանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում