ՊՍԺ-ն համաձայնության է եկել պայմանագրի երկարաձգման շուրջ, որի շնորհիվ առաջիկա 30 տարիների ընթացքում կշարունակի սեփական հարկի տակ հանդիպումներն անցկացնել «Պարկ դե Պրենս» մարզադաշտում:
Պայմանագիրն ակումբի ղեկավարության ու Փարիզի իշխանությունների միջև կստորագրվի շուտով:
Ֆրանսիայի գործող չեմպիոնը հայտարարել է նաև մարզադաշտի մասնակի վերանորոգման մտադրության մասին, որը թույլ կտա այն դարձնել ավելի ժամանակակից ու հարմարավետ: «Պարկ դե Պրենս»-ն այժմ միաժամանակ կարող է ընդունել մոտ 48 հազար հանդիսականի:








































