Երևանի Պռոշյան, Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքները կճանաչվեն հանրային գերակա շահ: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նման որոշման նախագիծ է ներառված Կառավարության առաջիկա` նոյեմբերի 28-ին նախանշված նիստի օրակարգում:
Հիշյալ հատվածում առկա բոլոր շենք-շինություններն ու հողատարածքները կառավարությունը մտադիր է օտարել «հաuարակության և պետության կարիքների համար» ձևակերպմամբ:
Կառավարությունը գտնում է, որ «նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ»:
Իսկ գերակայում է, քանի որ տվյալ տեղանքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ «Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, որի փոխարեն նախատեuվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում»:
Հիշեցնենք, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի հիմնադիրներն են գործարար Սամվել Մայրապետյանը և նրա կինը` պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը:
Նշենք, որ կառուցապատման և դրա արդյունքում նոր գերակա շահ հռչակելու վերաբերյալ այս նոր նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացրել Երևանի քաղաքապետը: Իսկ նախատեսվող պայմանագիրը Ս.Մայրապետյանի հետ ստորագրելու է անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում











































